
Վարչապետը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին
«Ցանկանում եմ՝ այսուհետ ևս հայ ժողովրդի հաղթանակները շարունակվեն»: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Հանրապետության ու մայիսյան հաղթնակների տոնի առթիվ շնորհավորելով հայ ժողովրդին:
Լրագրողները կառավարության ղեկավարից հետաքրքրվեցին նաև օպտիմալացման ու տնտեսական բարեփոխումների ընթացքին մասին:
Հ. Աբրահամյանն ասաց, որ դրանց մասին մասին կխոսի գործի ժամանակ, իսկ այսօր տոն է:
«Բարեփոխումներ, օպտիմալացում ժամանակի ընթացքում իրականացնում ենք»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, եթե այս ընթացքում գործադիրը չկարողանա կատարել այն ծրագրերը, որոնց մասին վարչապետը բարձրաձայնել է հայտնի հայտարարության մեջ, սպասվո՞ւմ են արդյոք պաշտոնանկություններ բարձր մակարդակում:
«Եթե չկարողանան իրականացնել իրենց ծրագրերը, ապա ես համաձայն եմ, ձեր առաջարկին»,-ասաց Հ. Աբրահամյանը: