Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
Ապրիլի 5-ին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամավորական Սարգիս Խալաֆյանի կինը՝ Նունե Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոստովանում է՝ ամուսնու մահն այս պահին միայն ցավ է պատճառում:
«Ցավ առայժմ: Հպարտությունը… Թող մեր կողքին լինեին բոլորն էլ»,-ասաց տիկին Նունեն:
2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ամուսնուն նա փորձել է հետ պահել Արցախ մեկնելու մտքից. «Հնարավոր չէր»:
Քյարամ Սլոյանի հայրն էլ էր ապրիլյան պատերազմի հարյուր նահատակների հարազատների հետ այսօր ՀՀ նախագահի նստավայրում՝ որդին հետմահու պարգևատրվում էր:
«Ուրախ եմ, որ երեխաս հերոս ճանաչվեց: 18 տարի պահել եմ, մտքովս չէր անցում, որ նման բան պիտի լինի: Ինքը խիստ էր: Ծառայելուց մեկ տարի հետո իմացա, որ լավ է ծառայում, շատ էին գովում: Գովասանագիր էին ուղարկում, լավ ծառայելու համար երեք անգամ արձակուրդ տվեցին: ... Մնացել էր երկու ամիս, որ գար»,-ասում է հայրը՝ Քյալաշ Սլոյանը:
Արձակուրդ եկած որդու հետ խոսք ու զրույցից հետո հասկացել էր. «Ինքը փոխվել էր՝ իրոք տղամարդ էր դարձել»:
Հայրն ավելի ուշ որդու զորամաս էր այցելել, նաև այն վայրը, որտեղ զոհվել էր Քյարամը:
«Տղերքը ծաղիկ էին դրել, գլխարկն էլ դրել էին ծաղիկի վրա: Գնացի իր շորերը, ամենը, գդալը, բոլորը բերեցի: Հիմա տանն են: Դպրոցի ռազմագիտության դասասենյակն իր անունով են կոչելու, դրանք կտեղափոխենք այնտեղ: Կիսանդրին էլ են դնելու: Ամսի 30-ին բացումն է»,-ասաց Քալաշ Սլոյանը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե տղա ծնվի, իր հերոս հայրիկի անունն է կրելու. Պատմում է պայմանագրային շարքային Գեղամ Մկրտչյանի կինը
- Սերժ Սարգսյան. Խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով
- Քյարամ Սլոյանի հայրը երկու օրից Արցախ է մեկնելու
- Եզդիները հայերի հետ միասին պայքարում են մեկ ընդհանուր թշնամու դեմ. Ազիզ Թամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան