Ցմահ դատապարտված նախկին դիկտատորը դատապարտվել է ևս 20 տարվա ազատազրկման
Արգենտինյան դատարանը մայիսի 27-ին նախկին դիկտատոր, գեներալ Ռեյնալդո Բենիտո Բինյոնին, որը ցմահ դատապարտման է ենթարկված, դատապարտել է ևս 20 տարվա ազատազրկման։
«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, Բենիտոյի հետ միասին ավելի քան հարյուր քաղաքացու անհետացման համար դատապարտվել է ևս 14 մարդ։
Ըստ աղբյուրի, «Կոնդոր» օպերացիայի ժամանակ 1970-1980 թվականներին հարավամերիկյան պետությունների հատուկ ծառայությունները կազմակերպել էին ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, դիվանագետների ու հասարակական գործիչների առևանգումներ, խոշտանգումներ՝ առանց դատ ու դատաստանի։
Տարբեր գնահատականներով, ահաբեկչության զոհ է գնացել 40-60 հազար մարդ, որոնցից 30 հազարը արգենտինացիներ են եղել։
88-ամյա նախկին դիկտատորի համար այս դատավճիռը հերթականն է՝ ներառյալ ցմահ ազատազրկումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին