Եթե տղա ծնվի, իր հերոս հայրիկի անունն է կրելու. Պատմում է պայմանագրային շարքային Գեղամ Մկրտչյանի կինը
Անուշն ու Գեղամը ծանոթացել էին ծառայության ընթացքում: Ամուսնացան, սակայն միասին հասցրեցին ապրել ընդամենը 6 ամիս: Պայմանագրային շարքային Գեղամ Մկրտչյանը (1986-2016 թթ., Մարտակերտի շրջան, գ. Վանք) զոհվեց ապրիլի 3-ին Թալիշի շրջանում՝ այդպես էլ չիմանալով, որ հայր է դառնալու:
Անուշն այդ մասին իմացել է հիվանդանոցում:
«Ապրիլի 3-ին ամուսինս զոհվել է: Ինձ սկզբում չէին ասել: Ասել էին, թե ծանր վիրավորվել է ու տեղափոխել են հիվանդանոց: Ապրիլի 4-ին իմացա այդ մասին: Վատացա, ինձ տեղափոխցին հիվանդանոց, ու այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում: Սեռը դեռ չգիտեմ: Եթե որդի ունենամ՝ իր հոր անունն է կրելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անուշ Հյուսնունցը:
Նա նախագահական նստավայր էր եկել ստանալու ամուսնուն հետմահու շնորհված պարգևը:
Գեղամ Մկրտչյանը ծառայել է Մարտակերտում: Ապրիլի սկզբին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողության ժամանակ նրան տեղափոխում են Թալիշ: 5 տարի էր, որ ծառայության մեջ էր:
«Հայրենասեր, բարի, ընկերասեր էր Գեղամը: Իր հայրենասիրությունն էր դրդում, որ լինել ծառայության մեջ»,- իր ամուսնուն այսպես է նկարագրում Անուշը:
... Ու դժվարանում է խոսել, պատմել ամուսնու մասին: Ձեռքերի մեջ ամուր պահել էր հերոս ամուսնուն շնորհված պարգևը և խոսելու ողջ ընթացքում նայում էր դրան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան