Ապարանում նշել են Հանրապետության տոնը
Այսօր բազմամարդ էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» կոչվող հուշահամալիրի տարածքը: Ավանդույթի համաձայն, այստեղ կայացավ Հանրապետության օրվան նվիրված մարզային գլխավոր տոնակատարությունը: Համալիրը կառուցված է Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտի վայրում:
Արագածոտնի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, տոնակատարությանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և մարզի ողջ ղեկավարությունը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր-մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից և համայնքներից:
Սկզբին մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Ապարանի հրապարակում գտնվող` հրամանատարներ Դրաստամատ Կանայանի և Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների մոտ: Այնուհետև բազմությունը երթով շարժվել է դեպի հուշահամալիր:
Հուշահամալիրի անցուդարձը՝ «Ֆոտոլուր»-ի լուսանկարներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին