Թևան Պողոսյանը՝ բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու վերաբերյալ ԿԳ նախարարի առաջարկների մասին. «Առավոտ»
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը երեկ հանդես եկավ բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներով: Նախագծի հեղինակներից ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում որոշ մեկնաբանություններ է արել այդ առաջարկների առիթով:
Ըստ նրա՝ Լևոն Մկրտչյանն անդրադառնում է ընդամենը մեկ խնդրի, ինչը թույլ չի տալիս ամբողջական գնահատական ձևավորել մոտեցումների մասին: Այնուամենայնիվ, Թևան Պողոսյանը ողջունելի համարեց, որ ցանկանում են լուծումներ գտնել. «Հուսամ, որ վերջնական մոտեցումները կլինեն ընդունելի և կնպաստեն ծառայությունից զորացրվելուց հետո նաև իսկապես սովորելու ցանկություն ունեցողների խնդիրների լուծմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին