Արցախ է ներկրվել գերմանական արտադրության կոմբայնների հերթական խմբաքանակը
Արցախ է ներկրվել գերմանական արտադրության «Դոյչ ֆառ» մակնիշի թվով 6 կոմբայն:
ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` կոմբայնների հանձնման և ընդունման գործընթացը կատարվել է Բերքաձորի վարչական տարածքում տեղակայված տեխնիկայի հավաքակայանում:
Ներկա են եղել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյան և հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, ներկրված գյուղտեխնիկան, որն ունի 58 միլիոն դրամ արժողություն, լիզինգային կարգով շահառուներին է տրամադրվում է 40 միլիոն դրամով, որի, ընդամենը 10 տոկոսը պետք է վճարվի կանխիկ, իսկ մնացած 36 միլիոն դրամ գումարը կոմբայնատերերը կվճարեն 6 տարում՝ համամասնորեն, առանց տոկոսի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին