Բելգիայի արդարադատության նախարարը պատժել է բողոքող բանտապահներին
Բելգիայի արդարադատության նախարար Կուն Հենսը հրաման է ստորագրել՝ ապրիլի 25-ից գործադուլ հայտարարելու համար բանտապահներին աշխատավարձից զրկելու մասին: Բանտապահները չեն ստանա աշխատավարձը մայիսի 1-22-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով RTBF հեռուստառադիոընկերությանը:
Ըստ աղբյուրի, փորձագետները նկատում են, որ արդարադատության նախարարի նման հրամանաը կարող է դժվարեցնել բանտապահների ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացը:
Կողմերը տասից ավելի անգամ հանդիպումներ են ունեցել, բայց արհմիությունը նախկինի պես կարծում է, որ արդարադատության նախարարության առաջարկը բավարար չի համարում ու մտադիր է շարունակել գործադուլը՝ մինչև իշխանությունները չկատարեն պահանջները:
Ցուցարարները պահանջում են չբարձրացնել կենսաթոշակային տարիքը, լուծել կադրերի պակասի խնդիրը, ինչի հետևանքով իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծանում է:
Ավելի վաղ նրանք մերժել էին նախարարի առաջարկը որոշ ժամանակով բանտերի ֆինանսավորումը չկրճատելու և լրացուցիչ աշխատանք կատարելու համար պարգևավճարներ տալու մասին առաջարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին