Զիդան. «Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստ կլինի եզրափակչին»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահ է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է իր լավագույն խաղը ցուցադրել «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հիշեցնենք, որ մարզումներից մեկի ժամանակ պորտուգալացին բախվել է դարպասապահ Կասիլյայի հետ ու ժամանակից շուտ ավարտել պարապմունքը:
«Քրիշտիանու Ռոնալդուն լիարժեք պատրաստ կլինի եզրափակչին,- Զիդանի խոսքերը մեջբերել է «Daily Mail»-ը:- Հնարավոր է, որ խաղի ընթացքում ստիպված լինի զսպել ցավը, սակայն ես վստահ եմ, որ նա լավագույն մարզավիճակում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին