Սփյուռքի նախարարությունը 1 միլիոն 296 հազար դրամ է վճարել բիզնես կարգի 1 ավիատոմսի համար. «Ժողովուրդ»
Անցած տարվա դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԽ անդամներից բացի՝ բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ նախարարները, այլևս դադարելու են պետբյուջեի հաշվին բիզնես կարգով ճամփորդել։ Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 29-ին կնքված պայմանագրով սփյուռքի նախարարությունը 1 միլիոն 296 հազար դրամ է վճարել Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ բիզնես կարգի մեկ ավիատոմսի համար։
Տեղեկացնենք, որ բիզնես կարգը սովորական՝ էկոնոմ կարգի տոմսից կրկնակի թանկ է։ Տոմսը գնվել է Հրանուշ Հակոբյանի՝ փետրվարի 13-ից 14-ը Բեյրութ կատարած աշխատանքային այցի ժամանակ։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ասաց, որ մինչ այս իրենց ոչ ոք չի արգելել բիզնես կարգով թռչել. «Մեզ իրավունք էր տված օգտվել բիզնես կարգից։ Ապրիլի 1,2 չկար, ոչ մեկը չէր վախենում, խնայողության մասին խոսք չէր գնում»,- ասել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին