Հալեպի Հայ Ծերանոցի անդամները տեղափոխվել են եկեղեցի
Հալեպի «Վերժին Կյուլպենկյան» մայրանոցում ապաստանած Հայ Ծերանոցի անդամները, օրերս տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով երրորդ անգամ տեղափոխվել են, այս անգամ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այդ մասին տեղեկացնում է «Գանձասար թերթը»։
Աղբյուրը մասնավորապես գրում է. «Սուրիոյ ու մանաւանդ Հալէպի մէջ ծայր առած պատերազմական վիճակին բերումով, հայ երեք համայնքապետներուն հովանաւորութիւնը վայելող Հայ Ծերանոցի մամիկներն ու պապիկները երրորդ անգամ ըլլալով տեղափոխուեցան։
Անոնք երեք տարի առաջ Նախ Պոսթան Փաշայի անկելանոցէն տեղափոխուեցան Աստուրեան հիւանդանոց, զինեալ ահաբեկիչներու շրջան ներխուժման պատճառով, ապա «Վերժին Կիւլպէնկեան» մայրանոց, ուր ապահովուեցաւ անոնց կեցութեան բոլոր յարմարութիւնները։
Վերջին օրերուն զինեալ ահաբեկչական խմբաւորումները տասնեակ հրթիռներով թիրախ դարձուցին Նոր Գիւղի զանազան թաղամասերը, որոնց կարգին «Վերժին Կիլպէնկեան» մայրանոցին թաղամասը, ուր պատսպարուած էին Հայ Ծերանոցի մամիկներն ու պապիկները։
Կառոյցի հրթիռակոծման հետեւանքով զոհուեցաւ Ծերանոցի ծառայողական պաշտօնեաներէն Մարալ Քիւլիկեան եւ վիրաւորուեցան ուրիշներ։
Ապահովական նկատառումներով Հայ Ծերանոցի մամիկներն ու պապիկները Ծերանոցի խնամակալութեան եւ տնօրէնութեան հսկողութեամբ եւ ակումբի տղոց օգնութեամբ առժամաբար տեղափոխուեցան Նոր Գիւղի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ ներքնասրահ»։
Լուսանկարները՝ «Գանձասար» թերթի
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի հրթիռակոծության հետևանքով հայուհի է զոհվել
- Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան