Մեր հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել. Հրանտ Մարգարյան
«Վերադարձել է՝ լավ է արել»,-Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին:
Դիտարկմանը, թե իրավիճակը մտագոհիչ է, այդ պատճառո՞վ է նա վերարաձել, Հրանտ Մարգարյանը նշեց. «Ես այդպես չեմ կարծում: Ընդհանրապես չեմ կարծում, որ ժամանակը սուպերմենների կարիք ունի»:
ՀՅԴ ԳՄ անդամի խոսքերով Արցախի հարցը շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը:
«Մեր ժողովրդի միասնականությունը փաստ է, ինչը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում: Դա ցույց է տալիս մեր վճռականությունը, որ մեր հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել», - ասաց Հ.Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրովը հերքում է, որ տեղյակ է եղել ապրիլի սկզբի ադրբեջանական զորքի տեղաշարժի մասին
- Մարզպետ. Այս երկիրը պետք է կառուցենք այնպես, որ մեր բոլորի թոռներն այստեղ ապրեն
- Վարչապետը՝ հնարավոր պաշտոնանկությունների մասին
- Ոստիկանապետ. Հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին