Արցախի իշխանություններն առանձնապես ոգևորված չեն Սամվել Բաբայանի վերադարձով. «Հրապարակ»
Սամվել Բաբայանի վերադարձով Արցախի իշխանություններն առանձնապես ոգևորված չեն։ Նա այսօր մեկնելու է Արցախ, «Հրապարակ»-ի աղբյուրը հայտնում է, որ Ղարաբաղում երազում են, որ նա մնա Երևանում։
Երեկ նրա երբեմնի ընկերոջը՝ ԼՂՀ վարչապետի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանին թերթը հարցրել է, թե ինչպես են ընդունել Բաբայանի վերադարձի լուրը, Արցախը զգո՞ւմ է նրա օգնության կարիքը։ Փոխխոսնակը հարցը լսելուց հետո լռել է, ապա անջատել է հեռախոսն ու այլևս չի պատասխանել թերթի զանգերին։
Թերթը հիեշեցնում է, որ երբ անցած տարի Արցախի ԱԺ ընտրությունների շեմին խոսակցություններ կային, որ Բաբայանն է աջակցելու Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, Թովմասյանը հայտարարել էր, թե հեռախոսազրույց է ունեցել Բաբայանի հետ, վերջինս խնդրել է իր անունից նշել, որ չի մասնակցելու ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին