Խաչատուրովը հերքում է, որ տեղյակ է եղել ապրիլի սկզբի ադրբեջանական զորքի տեղաշարժի մասին
«Այդ բոլոր լուրերը սուտ են, դրանք հատուկ մտածված են, որ մեր բանակը քանդեն», - Սարդարապատի հուշահամալիրում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ճիշտ է արդյո՞ք, որ ինքն իմացել է ապրիլի սկզբին ադրբեջանական կողմի տեղաշարժերի մասին և տեղյակ չի պահել համապատասխան օղակներին:
Լրագրողները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետից հետաքրքրվեցին նաև նրա շքեղ առանձնատան վերաբերյալ շրջանառվող լուրերից ՝ ինչին ի պատասխան ասաց. «Դուք իմ տունը տեսե՞լ եք, իմ տունը 600 քառակուսի մետր է, դաչա է, կվարտիրաս ծախել եմ ու էդ տունը սարքել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին