Յուրաքանչյուրիս հավերժական պարտքն է ծառայել մեր հայրենիքին. Կուրսանտ
«Բոլորս պարտավոր ենք նույնիսկ մեր կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը, անառիկ պահել սահմանները: Բոլորիս համար ցավալի է, որ մեր ընկերները զոհվում են, բայց յուրաքանչյուրիս հավերժական պարտքն է ծառայել մեր հայրենիքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Ռաֆայել Սարգսյանը:
Նա այն կուրսանտներից մեկն է, ովքեր իրենց ծառայության ողջ ընթացքում կլինեն զոհված զինծառայողների ընտանիքների կողքին՝ կապող օղակ նրանց ընտանիքների և հայկական բանակի միջև: Կուրսանտներին այս գաղափարը հպարտություն է ներշնչում:
Ռաֆայել Սարգսյանը նշեց, որ չգիտի, թե ինչպես իրենց կընդունեն, բայց իրենք սրտանց ուզում են լինել իրենց զոհված ընկերների ընտանիքների կողքին՝ ինչ-որ մի կերպ թեթևացնելու նրանց ցավը:
Նշենք, որ այսօր Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները:
Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը դիմել է արարողության մասնակիցներին. «Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև»:
Հարակից հրապարակումներ`
- Զինվորների մեջ է որդուն փնտրում շարքային Արամայիս Միքայելյանի մայրը
- Թուրքն ով է, որ վախենաս՝ մտի տուն, դուռը փակի. Կնոջն ասել էր Արամ Առուշանյանը
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Եթե տղա ծնվի, իր հերոս հայրիկի անունն է կրելու. Պատմում է պայմանագրային շարքային Գեղամ Մկրտչյանի կինը
- Սերժ Սարգսյան. Խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին