Քոլին Ֆերթը կնկարահանի «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանման մասին պատմող ֆիլմում
Ռուսական «Կուրսկ» ատոմային սուզանավի կործանման մասին պատմող ֆիլմում բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը կխաղա գլխավոր դերում: Այս մասին հայտնել է Guardian-ը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշենք, որ Քոլին Ֆերթը «Արքան խոսում է» ֆիլմի համար լավագույն դերասան անվանակարգում ներկայացվել է Օսկարի: Ֆիլմում դերասանը մարմնավորել է բրիտանացի Գեորգ 6-րդ թագավորին:
Ֆիլմի համար որպես սյուժե ընտրվել է Ռոբերտ Մուրի «Մահանալու ժամանակը. «Կուրսկ» սուզանավի չպատմված պատմությունը» գիրքը:
Նախատեսվում է, որ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2017թ-ին: Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվի Լյուկ Բեսոնի France’s EuropaCorp ստուդիան:
«Կուրսկ» ատոմային սուզանավը խորտակվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին Բարենցի ծովում Հյուսիսային նավատորմի վարժանքների ժամանակ: Ողբերգության հետևանքով զոհվել է 118 նավաստի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին