Բեկենբաուեր. «Համառ պայքար եմ ակնկալում»
Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը խոսել է այսօր կայանալիք Չեմպիոնների խաղարկության «Ռեալ»-«Ատլետիկո» եզրափակիչ հանդիպման մասին: տեղեկացնում է AS-ը:
«Համառ պայքար եմ ակնկալում: Հիշում եմ 2 տարի առաջ կայացած եզրափակիչ հանդիպումը, որտեղ նույնպես գավաթի համար պայքարում էին մադրիդյան այս թիմերը: Ներկա էի այդ հանդիպմանը: Այն ժամանակ թվաց, որ «Ատլետիկոն» արդեն հաղթել է, բայց «Ռեալը» դիմակայության վերջնամասում կարողացավ գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ այնտեղ արդեն սեղմեց մրցակցին:
Չգիտես ինչու, այս անգամ ևս ինձ թվում է, որ խաղի ելքը կվճռվի 11 մետրանոց հարվածաշարով: Մրցավեճը կավարտվի ոչ-ոքի հաշվով, կընթանա լրացուցիչ ժամանակ, ապա 11 մետրանոց հարվածներ»,- ասել է Բեկենբաուերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին