ՄԹ դեսպան. Հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր ինքնությունն ու չմոռացավ իր ժառանգությունը
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթը շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ-ում դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Ուղերձում ասված է.
«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։ Անկախության վերականգնումը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն էր հպարտ հայ ժողովրդի համար, որը, չնայած դարեր շարունակ կորցրած ինքնիշխանությանը, երբեք չկորցրեց իր ինքնությունն ու չմոռացավ իր ժառանգությունը։ Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և մաղթում եմ հայ ժողովրդին առողջություն, երջանկություն և բարեկեցություն գալիք դարերի ընթացքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին