Երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականը սկսել է նախապատրաստությունը հունիսի 7-15-ը Անապայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր թիմը հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպիական ապագա» մարզաբազայում, որին մասնակցում է 18 բռնցքամարտիկ: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 10 մարզիկներ: Եվրոպայի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների անունները կհրապարակենք ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին