Հետազոտություն. Աղբավայրին մոտ ապրելը մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը
Իտալացի հետազոտողները զգուշացնում են. աղբայրերից մինչև հինգ կմ հեռավորության վրա ապրողների մոտ մեծ է թոքերի քաղցկեղի և սուր շնչառական հիվանդությունների առաջացման վտանգը: Դա հատկապես վտանգավոր է երեխաների համար: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու» պարբերականը:
Անցկացված հետազոտությանը, որի արդյունքում նման եզրահանգման են եկել գիտնականները, մասնակցել են Իտալական Լացիո մարզի՝ 9 աղբավայրերի հարևանությամբ ապրող քաղաքացիները: Հետազոտության ընթացքում 242 409 կամավորներից 18 609-ը մահացել են:
Հետազոտողները բացահայտել են, որ մասնակիցների թվում աղբավայրերին առավել մոտ ապրողների շրջանում թոքերի քաղցկեղի հետևանքով մահացության ու հոսպիտալացման դեպքերն ավելի մեծ թիվ է կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին