Մերկելի ընդդիմախոսի դեմքին հարվածել են տորթով
Գերմանիայի Մեգդեբուրգ քաղաքում ձախակողմյան կուսակցությունների համագումարի ժամանակ ներկաներից մեկը տորթով հարվածել է Բունդեսթագի պատգամավոր Սարա Վագենկնեխտի դեմքին: Գերմանական պարբերականը գրում է, որ կին քաղաքական գործիչը չի աջակցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ փախստականների նկատմամբ իրականացվող քաղաքականությանը:
Նշվում է, որ կատարվածի հեղինակը «Հակաֆաշիստական նախաձեռնությունն» է, որն իրականացնում է «Տորթեր ազգի թշնամիների համար» ակցիան:
Միջադեպից հետո ներկաներից մի քանիսը քննադատել են տեղի ունեցածը, այն որակել անթույլատրելի մանավանդ կնոջ նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին