«Նապոլին» մերժել «Ատլետիկոյին»
Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո «Ինսինյեին»: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Իսպանական ակումբը 2 շաբաթ առաջ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ֆուտբոլիստի համար առաջարկել էր 30 մլն եվրո, սակայն նեապոլյան ակումբի կողմից մերժում էր ստացել:
«Նապոլին» ցանկանում է թիմում պահել 24-ամյա Ինսինյեին, քանի որ Մաուրիցիո Սարիի սաները պետք է հանդես գան Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 37 հանդիպման` դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին