Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չէին լինի Հայաստանի 2-րդ, 3րդ հանրապետությունները. պատմաբան
Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը և ամենամեծ ձեռքբերումը 5,5 դար առաջ կորցված պետականության վերականգնումն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Պատմաբանի խոսքերով՝ առաջին հանրապետության կարևորագույն դասերից կարևորն այն էր, որ հայ ժողովրդի մոտ ձևավորվեց անկախ ապրելու ձգտումը:
«Մայիսյան հերոսամարտերը հետագայում հիմք ծառայեցին Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի հաղթանակի համար»,- ասաց նա:
Անդրադառնալով անկախ պետականության պատմական նշանակությանը, Էդիկ Մինասյանն ասաց, թե՝ չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները:
«1918 թվականը մեծ դեր է կատարել հայոց պատմության մեջ: Շատ են քննադատել Առաջին հանրապետության ղեկավարներին, իհարկե եղել են թերություններ, սխալներ, բայց ընդհանուր առմամբ չպետք է թերագնահատել Առաջին հանրապետության ղեկավարներին, ովքեր նվիրված էին իրենց պետությանն ու ժողովրդին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին