Տնտեսական թույլ ակտիվության պայմաններում տնտեսությանը տրամադրված վարկային ներդրումները նվազել են
Տնտեսական թույլ ակտիվության պայմաններում տնտեսությանը տրամադրված վարկային ներդրումները նվազել են 3.8%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հրապարակած «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.» պարբերականից:
Ըստ հաշվետվության՝ վարկավորման կրճատմանը նպաստել են ինչպես վարկերի տրամադրման պայմանների և ընթացակարգերի խստա ցումները, այնպես էլ վարկային պահանջարկի նվազումը: Առավել մեծ չափով նվազել են արդյունաբերության և առևտրի ոլորտներին տրամադրված վարկերի ծավալները:
Միևնույն ժամանակ, ավելացել են տրանսպորտի, հանրային սննդի և գյուղատնտեսությանն ուղղված վարկերի ծավալները՝ համապատասխանաբար 59.3%, 16.7% և 9.6%-ով:
Ըստ ԿԲ-ի՝ բանկային համակարգի «չաշխատող» վարկերի և դեբիտորական պարտքի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքում տարեվերջին կազմել է 8.2%: Տարվա ընթացքում զգալի ավելացել են գյուղատնտեսության, հանրային սննդի ու սպասարկման ոլորտի և արդյունաբերության ճյուղերի «չաշխատող» վարկերը:
Դիտարկվող արտաքին և ներքին զարգացումների ներքո 2015 թ. չորրորդ եռամսյակում ֆինանսական հաստատությունների կողմից խստացվել են բիզնես և հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններն ու ընթացակարգերը: Միևնույն ժամանակ, կրճատվել է վերոնշյալ վարկատեսակների պահանջարկը:
Այնուհանդերձ, 2016 թ. առաջին եռամսյակի համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ձևավորվել են դրական վարկային առաջարկի ընդլայնման և բիզնես պահանջարկի թույլ աճի սպասումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին