Քաղաքական 19:41 30/05/2016 Հայաստան

«Երկաթե շերեփի» տեսլականը հայաստանյան ընկալման մեջ

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Հայաստանի հանրային քննարկումներում գերակայող է միջազգային հարաբերությունների մեկնաբանման ռեալիստական մոտեցումը՝ իր բոլոր ենթատեսակներին բնորոշող կատեգորիաներով՝ նեոռեալիզմ, հարձակողական և պաշտպանական ռեալիզմ և այլն։ Վերջիններս առօրյա խոսքում պարզեցվում և արտահայտվում են այնպիսի ձևակերպումներում, ինչպիսիք են՝ «հաշվարկներում պետական շահը վեր դասել», «հույս դնել միայն մեր ուժերի վրա», «զարգացնել մրցունակ տնտեսություն և զինված ուժեր՝ առկա խնդիրներին մեր լուծումը պարտադրելու համար», «ոչ ոք չի կարող մեզ թելադրել լուծումներ» և այլ նմանատիպ արդեն կլիշե դարձած արտահայտությունները։

Միջազգային անարխիկ համակարգում պետությունները պայքարում են իրականացնել սեփական շահերը և մեծացնել իրենց ունեցած ուժը՝ սեփական ինքնապահպանումն ապահովելու նպատակով։ Ընդհանուր առմամբ սա է ռեալիզմը, որը հարաբերությունների հիմքում դնում է ուժը և դրա շուրջ պայքարը։

Ի տարբերություն այս մոտեցման՝ միջազգային հարաբերություններում լիբերալիզմը՝ իր բոլոր ենթատեսակներով, շեշտը դնում է համագործակցության, իրավունքի, նորմերի, բազմակողմ դիվանագիտության վրա։ Կարծիք կա, որ արտաքին քաղաքականություն մշակելիս մեծ տերություններն են ավելի շատ հենվում ռեալիստական մոտեցումների վրա, իսկ ահա փոքր, սակավ ռեսուրսով դերակատարների համար առավել ցանկալի է կենսագործունեություն ծավալել լիբերալ գաղափարների հիման վրա գործող միջազգային հարաբերություններում։

Հետաքրքրական է, որ մեծ պետությունները, հատկապես ներկա դարաշրջանում, թեպետև արտաքին քաղաքականությունը մշակելիս մեծապես հենվում են ռեալիզմի վրա, սակայն հանրային քննարկումներում օգտագործում են լիբերալ մոտեցմանն ավելի բնորոշ հռետորաբանություն՝ խոսելով համամարդկային անվտանգության, ընդհանուր արժեքների, բարոյական պատասխանատվության և այլ նմանատիպ գաղափարների մասին։ Այս առումով հատկանշական է ԱՄՆ, որը նույնիսկ արտաքին քաղաքական ամենապարզ նախագծերին տալիս է վեհ, բարոյական նրբերանգներ։

Չխոսենք պատերազմների մասին, որոնք մղվում են հիմնականում «չարի դեմ»՝  հանուն ազատության և արդարության։ Նմանատիպ մոտեցումներ ունեն նաև ԵՄ-ն և նրա անդամ-պետությունները։ Ռուսաստանը և Չինաստանը նույնպես էականորեն բարելավել են արտաքին քաղաքական ձեռնարկումների «լիբերալ փաթեթավորումը»։

Իսկ ահա Հայաստանում, հատկապես ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, նոր թափ է ստանում «ռեալիստական եռանդը»։ Եվ ինչով է պայմանավորված Հայաստանյան հասարակության նախապատվությունը ուժին՝ առանձնացնեմ մի քանի հանգամանք.

   -  Անվտանգության միջավայր.  Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը շրջապատված է «վատ հարևաններով»։ Ո՞վ է մեղավորը՝ մենք, թե իրենք, դա այս համատեքստում երկրորդային հարց է։ Փաստն այն է, որ տարածաշրջանային հարաբերությունների առկա կառուցվածքը ստիպում է բոլոր դերակատարներին մտածել և գործել ռեալիստական մոտեցման շրջանակներում
    - Պատմական հիշողություն.  Ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար դժվար է վստահել միջազգային համայնքի խոստումներին և ընդունած փաստաթղթերին։ Հարկավոր են իրական երաշխիքներ։ ԼՂ ապրիլյան դեպքերն էլ ավելի խորացրեցին հանրային կասկածները միջազգային բարի կամքի նկատմամբ
    - Հասարակության ներսում առավել գերակայող է այսպես ասած «հեգեմոնիստական» մշակույթը, երբ հարաբերությունների կարգավորման ոչ-ֆորմալ մեխանիզմները հիմնականում հենվում են ուժի կամ այլ ռեսուրսի առկայության վրա։ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» մտայնությունը դեռ գերակայող է։ Այս պատճառով է նաև, որ հանրությունը ոչ միայն հանդուրժում, այլև խրախուսում է միջազգային հարաբերություններում ուժային լուծումները։

Վստահաբար, կան նաև այլ պատճառներ, սակայն ամփոփելով, կարող եմ փաստել, որ հասարակության արդիականացման ներկա փուլում առկա անվտանգության միջավայրը և պատմական հիշողությունը նպաստում, գուցե և թելադրում է հանրությանը և ղեկավարող դասին լինել կոշտ, ուժային դիրքորոշումների կողմնակիցներ։ «Երկաթե շերեփի» տեսլականը դեռ երկար կմնա Հայաստանի հանրային-քաղաքական մտքում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}