Կովկասյան ջազի փառատոնը կհասնի նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց
Հունիսին Վրաստանում արդեն յոթերորդ անգամ տեղի կունենա «Կովկասի ջազ փառատոն 2016»-ը, որը կկայանա Միացյալ Նահանգների, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ջազային երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին գրում է javakhq.info-ն:
Փառատոնի համերգները կսկսվեն հունիսի 8-ից Թբիլիսիում, իսկ գալա համերգը տեղի կունենա հուլիսի 11-ին Ախալցխայի Ռաբաթ ամրոցում:
Առաջին անգամ փառատոնի ընթացքում, հունիսի 1-ից մինչև 14-ը ներառյալ, համատեղ ուսուցողական ջազային ծրագրով հանդես կգա հանրահայտ սաքսոֆոնահար և մանկավարժ, ամերիկահայ Ջեյմի Էբերսոլդը, ինչպես նաև Թբիլիսիի պետական կոնսերվատորիան` երկշաբաթյա կրթական ծրագրով: Կվարեն ԱՄՆ –ի Լուիսվիլ /Louisville / համալսարանի ուսուցիչներ, երաժիշտներ Մայքլ Թրեյսը (սաքսոֆոն) և Քրեյգ Վագները (կիթառ):
Բացի այդ, փառատոնը նախատեսում է կլոր սեղաններ Վրաստանի, Հայաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների երաժշտության փորձագետների մասնակցությամբ: Նրանց թվում է նաև ամերիկյան լրագրող Մարտին Ռոզեն (Marty Rosen), որը կարող է ներկայացնել Կովկասի ջազ փառատոնը սոցիալական ցանցերում:
Փառատոնի կազմակերպիչն է Art Bridge կազմակերպությունը` Վրաստանի հուշարձանների պահպանության և մշակույթի նախարարության, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Կովկաս ջազ փառատոն 2016-ի» գործընկերներ են թուրքական մշակութային կենտրոնը, Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի պետական կոնսերվատորիան, Գյոթեի անվան ինստիտուտը և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում