Հակառակորդը դարձյալ կրակել է. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը։
Ըստ աղբյուրի, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», -նշվում է հաղորդագրության մեջ: