Սիրիայում ԻՊ ահաբեկիչները սպանել են 48 խաղաղ բնակչի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիսում սպանել են 48 խաղաղ բնակչի՝ կասկածելով, որ նրանք կապ ունեն «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հետ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով «Քուրդիստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնին:
Դա տեղի է ունեցել մայիսի 27-ին, երբ ահաբեկիչները գրավել են Սիրիայի հյուսիսում գտնվող Կիլջիբրի գյուղը:
«Գրավելով գյուղը՝ ահաբեկիչները հարձակվել են խաղաղ բնակիչների վրա, գերի վերցրել նրանց, ովքեր աջակցել և օգնել են զինյալներին: … Բոլորին հավաքել են մի վայրում, որտեղ էլ սպանել են»,- հայտնել են մեդիակենտրոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին