Նիկոլ Փաշինյան. «Ռոբերտ Աբաջյանը և իր հերոս ընկերները պարտված հերոսներ չեն, հաղթած հերոսներ են»
«Արցախի Ազգային հերոսի կոչման արժանացած Ռոբերտ Աբաջյանը և իր հերոս ընկերները պարտված հերոսներ չեն, հաղթած հերոսներ են: Ես ուզում եմ որևէ ձևով չստվերենք այն տղաների հերոսությունը, ովքեր, իմ խորին համոզմամբ, կանգնեցրել են ոչ միայն Ադրբեջանի հարձակումը, այլև մի մեծ աշխարհաքաղաքական դավադրություն՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման շրջանակում խոսելով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի մասին՝ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով կորցված մի քանի հարյուր հեկտարի շուրջ ընթացող շահարկումներին՝ Փաշինյանը նշեց, որ այդ կորուստը, թեև, շատ կարևոր է, բայց չպետք է ստվերի մեր հերոսների հաղթանակը. «Քառօրյա պատերազմը դառը հետևությունների առիթ տվեց. կոռուպցիայի, կազմակերպվածության, բայց շատ ավելի կարևոր հետևություն կա: Սա մեզ համար շանս է որպեսզի հաղթահարենք փոքրի, խեղճի ու անօգնականի մեր բարդույթը: Մենք ունենք պետականություն ու բանակ, որը կատարյալ չէ, բայց մեր ձեռքում է դրանք կատարելության հասցնելու շանսը: Սերժ Սարգսյանը բոլորից լավ գիտի, որ այս պատերազմը ոչ թե Իլհամ Ալիևի անձնական նախաձեռնությունն է, այլ աշխարհաքաղաքական դավադրություն է, որի մեջ դեր են ունեցել Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Թուրքիան, ուստի մեր խնդիրն է հակահարված տալ ոչ միայն Ադրբեջանին, այլ քառօրյա պատերազմը հրահրող աշխարհաքաղաքական կենտրոններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում