Այվազովսկու կտավները Christie's աճուրդի թոփ-լոտերն են լինելու
Հովհաննես Այվազովսկու կտավները դառնալու են Լոնդոնում Christie's աճուրդի տան ռուսական վաճառքի թոփ-լոտերը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, աճուրդի տունը հայտարարել է, որ հունիսի 6-ին աճուրդի կհանվի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ընդհանուր առմամբ ավելի քան 250 նմուշ:
Կերպարվեստի հատվածում ներկայացվելու է 90 կտավ՝ Այվազովսկի, Բորիս Գրիգորև, Լև Բաքստ, Բորիս Կուստոդիև, Իլյա Ռեպին, Կոնստանտին Կորովին և Կոնստանտին Սոմով:
Հ. Այվազովսկու «Նավաբեկություն» կտավը գնահատվել է 100-150 հազար ֆունտ ստերլինգ, «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը նախնական գնահատվել է 200-300 հազար ֆունտ ստերլինգ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան