Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնեց Սլովակիա
Մայիսի 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնեց Սլովակիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Սլովակիայի Մ-19 հավաքականի հետ: Առաջին հանդիպումը կկայանա Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» մարզադաշտում, մայիսի 31-ին, ժամը 19:00-ին՝ Երևանի ժամանակով: Երկրորդ խաղը նախատեսված է անցկացնել Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում, հունիսի 2-ին, Երևանի ժամանակով՝ ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-19 հավաքականը՝ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ, Սլովակիա մեկնեց հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Մարկ Գրիքորյան, «Դոնաուֆիելդ», Ավստրիա
Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս», Հունաստան
Պաշտպաններ
Վահե Մուրադյան, «Փյունիկ»
Հայկ Սարգսյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Արթուր Դանիելյան, «Ստալ», Ուկրաինա
Կիսապաշտպաններ
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Նարեկ Ավագյան, «Բանանց»
Հարություն Գարինյան, «Մյունխենգլադբախ 1894», Գերմանիա
Էրիկ Վ. Վարդանյան, «Միկա»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Հրաչիկ Գևորգյան, «Տեննիս Բորուսիա», Գերմանիա
Էրիկ Է. Վարդանյան, «Փյունիկ»
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Արման Խաչատրյան, «Բանանց»
Հարձակվողներ
Էդգար Մովսեսյան, «Բանանց»
Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Վահան Բիչախչյան, «Շիրակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան