Բեզրուկովը Սիրիայում ռուս զինվորականների համար Վիսոցկու երգերն է երգել
Սիրիայում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազայում մշակույթի և հանգստի կենտրոն է բացվել,-գրում է «Լենտա.ռու»: Տոնական միջոցառմանը մասնակցել է դերասան Սերգեյ Բեզրուկովը, ով կատարել է Վլադիմիիր Վիսոցկու երգերը և ընթերցել Սերգեյ Եսենինի մի քանի բանաստեղծություններ:
Արտիստի կարծիքով՝ Սիրիայում ռուս զինվորականների համար կարևոր է չկորցնել կապը հայրենիքի հետ, իսկ երաժշտական երեկոները և ցուցադրությունները կօգնեն այդ հարցում: Նա նաև նշել է, որ ահաբեկչությունը պատերազմի սարսափելի և անարդարացի տեսակ է, որն ընթանում է թիկունքում և չի խնայում՝ ոչ կանանց, ոչ երեխաներին:
«Մաղթում եմ տոկունություն, համբերություն և ուժ զինվորներին, ովքեր պաշտպանում են ոչ միայն հայրենիքը, այլև ամբողջ աշխարհը»,-ասել է Բեզրուկովը:
Մշակույթի և հանգստի կենտրոնը տեղակայվել է երկու վրաններում: Այն իր մեջ ներառում է 500 մարդ մարդու համար նախատեսված ակումբ և ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն սիրիացի և ռազմական արվեստագետների ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա