Թաիլանդում Զիկա վարակակրի հարազատներին կհետևեն բժիշկները
Թաիլանդում Զիկա վիրուս կրող բանվորի ընտանիքի հինգ անդամները բժիշկների վերահսկողության տակ են գտնվում, որպեսզի թույլ չտան վարակի տարածումը,-գրում է «Ռիա նովոստի»-ն:
Հինգ հարազատներից միայն մոր մոտ է ախտանիշը հայտնաբերվել:
«Մոր մոտ ցան է հայտնաբերվել, սակայն տենդ չի եղել»,-ներկայացրել է բժիշկը:
Վերահսկողությունը կշարունակվի 28 օր, եթե վարակի ակնհայտ նշաններ հայտնվեն, ապա կարանտին կհայտարարեն: Բանվորն, ում մոտ նախկինում հայտնաբերել են հիվանդությունը, աշխատելու էր գնացել Թայվան:
Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ ընտանիքից ոչ հեռու ապրող հղի կանանց խնդրել են հանձնել անհրաժեշտ հետազոտությունները:
Աղբյուրի տվյալներով՝ վիրուսի դեպքեր են արձանագրվել ինը մարզերում, որոնցից յոթում հաջողվել է կանխել դրա տարածումը:
Զիկան սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակներից և ի հայտ է գալիս տենդի տեսքով: Այն առավել վտանգավոր է հղի կանանց, քանի որ այն պտղի մոտ առաջացնում է ուղեղի ծանր վնասում: Վիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 48 երկրում:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները կոչ են արել հետաձգել Օլիմպիական խաղերը Զիկա վիրուսի պատճառով
- ԱՄՆ-ում 279 կին վարակված է «Զիկա» վիրուսով
- ԱՀԿ-ն զգուշացնում է ամռանը Եվրոպայում Զիկա վիրուսի տարածման մասին
- Մոսկվայում Զիկայով հիվանդացության երրորդ դեպքն է գրանցվել
- Պեկինում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը
- Սինգապուրում Զիկա վիրուսի առաջին դեպքն է գրանցվել
- Մշակվել է Զիկա վիրուսի արագ և էժան ախտորոշող թեստ
- Դոմինիկյան հանրապետությունում Զիկայով 56 մարդ է վարակվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա