Իրաքի զորքերը մտել են իսլամիստների կողմից գրավված Էլ-Ֆալուջա քաղաք
Իրաքի կառավարական զորքերն այսօր վաղ առավոտյան մտել են Էլ-Ֆալուջա քաղաք, որը գրավված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Ֆրանց Պրես գործակալությանը:
«Այսօր վաղ առավոտյան մենք սկսել են Էլ-Ֆալուջա մտնելու գործողությունը», - գործակալությանը հայտնել է Իրաքի հակաահաբեկչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Գործակալությունը հստակեցնում է, որ իրաքյան ուժերը քաղաք են մտել երեք ուղղություններով:
Այս հաղորդագրության տարածումից հետո հայտնի է դարձել, որ շիական կամավորական ուժերը Էլ-Ֆալուջա քաղաքի մերձակայքում հայտնաբերել են թունելների խոշոր ցանց, որոնք կառուցվել են զինյալների կողմից: Ամենայն հավանականությամբ` ահաբեկչներն այդ թունելներն օգտագործել են իրենց դիրքերի միջև աննկատ տեղաշարժվելու համար:
Նշենք, որ Իրաքի զորքերը Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողությունները սկսել են մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում բանակն ազատագրել է մի շարք բնակավայրեր: Բացի դրանից` սպանվել է ԻՊ քաղաքային խմբավորման ղեկավար, որը հայտնի է Հաջի Համզա անունով:
Էլ-Ֆալուջա քաղաքը գտնվում է Բաղդադից արևմուտք: ԻՊ զինյալները քաղաքն իրենց վերահսկողության տակ են պահում 2014թ-ից: Մինչև պատերազմը Էլ-Ֆալուջան երկրի խոշորագույն քաղաքաներից էր, այստեղ բնակվում էր ավելի քան 350 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ները հաղորդում են իրաքյան փախստականների կտրուկ աճի մասին
- Իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային փախստականներին դեպի Սիրիա և Իրաք արտաքսելու համար
- Չավուշօղլու. Անկարան դադարեցնում է Իրաք ուղարկել թուրքական զինվորականներին
- Իրաք ներխուժած թուրքական ստորաբաժանման կազմում մոտ 900 զինվոր կա. իրաքցի պաշտոնյա
- Թոնի Բլեեր. Սիրիան Իրաք չէ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան