Բերբերյանը՝ շուկայում հայտնված պարսկական, թուրքական կարտոֆիլի մասին
«Ձմեռային բանջարեղենի հետ կապված մենք խնդիր ունենք, քանի որ Թուրքիայում պոլիէթիլենային թաղանթի տակ կարողանում են աճեցնել լոլիկ, վարունգ, ինչը մեզ մոտ հնարավոր չէ՝ ջեռուցման խնդիրների հետ կապված»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքերով՝ քանի դեռ այդպիսի գորընթաց չկա, որով արգելվի թուրքական ապրանքների ներմուծումը դեպի Հայաստան, թուրքականը, ավելի էժան լինելով ներմուծվելու են և ավելի մրցունակ են լինելու:
«Համենայն դեպս, այդ խնդիրը փորձում են լուծել մեր երկրում: Ջերմոցային տարածքները գնալով շատանում են, ժամանակակից ջերմոցներ են ներդրվում»,-ասաց Բերբերյանը:
Ինչ վերաբերում է շուկայում հայտնված պարսկական, թուրքական կարտոֆիլին՝ Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ դրա պատճառը նախորդ տարի Շիրակի մարզում 65 օր տևած երաշտն է, որի հետևանքով պալարագոյացումը նորմալ չի եղել՝ բերքի 20 տոկոսից ավելին կորել է:
Թուրքայից ներմուծվող բանջարեղենի արգելքի մասին նրա մեկնաբանությունը՝ տեսանյութում: