Արտեմ Ասատրյանն ու Սեյրան Օհանյանը համատեղ հրաման են ստորագրել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ հրամանով նախատեսվում է պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ: Հրամանի կատարումը վերահսկում են պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:
Աշխատանքային խմբի ստեղծման նախադրյալները դրվել են 2016թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած համատեղ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք այս ընթացքում համատեղ իրականացվել են, ամուր հիմք են հանդիսացել զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու համար»,- ասել նախարար Արտեմ Ասատրյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարևորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձևաչափը:
«Մենք չափազանց կարևոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան