Դատարանի վճռով պետք է վերականգնվի Արտավազդիկ հուշարձանի պահպանական գոտու նախկին տեսքը
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող հանրապետական նշանակության «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.28.17/ պահպանական գոտու տարածքում դեռևս երկու տարի առաջ ինքնակամ շինություններ են կառուցվել: Թեև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության բազմաթիվ նախազգուշացումներին, հուշարձանի տարածքում անօրինական գործողություններ իրականացնողներն անհաղորդ էին մնացել:
Panorama.am-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ պետական սեփականություն համարվող հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու և հուշարձանի պահպանական գոտու նախկին վիճակը վերականգնելու պահանջով, 2015թ. հուլիսի 27-ին հայց են հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Այս տարվա փետրվարի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բավարարել է ՊՈԱԿ-ի հայցը՝ պարտավորեցնել հայցով պատասխանողներ Ա.Թադևոսյանին և Ժ.Ալեքսանյանին՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցների անմիջական հսկողությամբ, քանդելու «Եկեղեցի Արտավազդիկ» հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրականացված կառույցները և վերականգնելու հուշարձանի պահպանական գոտու տարածքի նախկին տեսքը` առանց մետաղական կառուցվածքով տաղավարի, եկեղեցու տարածքում գտնվող սրբատաշ և անկանոն քարերից կառուցված ցանկապատի, ցանկապատի հարակից խճաքարով հարդարված հրապարակի, եկեղեցի տանող խճաքարով հարդարված արահետի, բետոնյա հիմքով ճաղավանդակներից պատրաստված մետաղական դռան, ջրագիծ անցկացնելու համար փորված խրամուղու և դրանում տեղադրված ջրագծի, բետոնյա ջրավազանի, աղբյուրի, էլեկտրասյան, կոյուղագիծ անցկացնելու նպատակով փորված խրամուղու, դրանում տեղադրված կոյուղագծի:
«Դատարանի վճիռը ի կատար ածելու վերաբերյալ կատարողական թերթիկը գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում: Այսօր ԴԱՀԿ-ի և ոստիկանության աշխատակիցները այցելել են հուշարձանի տարածք դատարանի վճիռն ի կատար ածելու, սակայն, վերջիններիս գործողություններին խոչընդոտել են հուշարձանի տարածքում հավաքված Բյուրական համայնքի բնակիչները:
Դատարանի վճռին առնչվող գործողությունները ներկայում ԴԱՀԿ ծառայության իրավասության շրջանակում են, սակայն, ՊՈԱԿ-ը հետամուտ է լինելու հարցի օրենքով սահմանված կարգով լուծմանը»,- ասում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պաշտնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում