Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո հարկային ծառայությունում «անգործություն» է տիրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննես Հովսեփյանի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո հարկային ծառայության շարքերում մի տեսակ «անգործություն» է տիրում։
«Բանն այն է, որ հարկային ծառայության աշխատակիցների հիմնական «գործերից» մեկը տնտեսվարողների մոտ ստուգումներ անցկացնելն է։ Սակայն Հովսեփյանի նշանակվելուց հետո, այնպես ասած, «շարքային» ստուգումների հանձնարարականների թիվը կտրուկ պակասել է։ Եվ հարկայինի տեսուչները չգիտեն ինչով զբաղվեն։ Իհարկե, այդ պարապուրդը չի վերաբերում խոշոր ձեռնարկություններում նախատեսված ստուգումներին, դրանք սովորականի պես շարունակվում են։
Փոխարենը փոքր և միջին ձեռնարկությունների դեպքում մի տեսակ «զինադադար» է։ Եվ հիմա հարկային ծառայությունում աշխատակիցները փորձում են հասկանալ, նման մոտեցումը ժամանակավո՞ր բնույթ է կրում, թե՞ հետայսու այդպես է լինելու»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա