Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է Իդլիբում խաղաղ բնակիչների սպանության մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայի Իդլիբ քաղաքի վրա արվիահարվածներ հասցնելու մեջ: Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ հարվածքների հետևանքով 60 խաղաղ բնակիչ է մահացել:
Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունը վկայակոչելով, «Գազետա.ռու»-ն գրում է, որ հարվածներն ուղղված են եղել հոսպիտալների ու մզկիթների վրա: Վիրավորվել է 200 մարդ:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկել ռուսական և սիրիական իշխանությունների «անպատիժ» հանցագործությունների դեմ:
Հայտարարությանն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական ավիացիան հարվածներ չի հասցրել Իդլիբում: Այդտեղ ռուսական ավիացիան մարտական որևէ առաջադրանք չի կատարել»,-«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան