Դիմորդը ԳԹԿ-ում կհանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել. Լևոն Մկրտչյան
Ներկա տեղեկատվական դարաշրջանում գիտելիքի 80 տոկոսն ուսանողն ինքն է ստեղծում, դասախոսներն ընդամենն օգնում են դասավորել գիտելիքը: Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ այսօր «Հյուսիսային համալսարանի դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
«Ներկայումս եթե ուսանողն ու դասախոսն ամեն օր չաշխատեն իրենց վրա, նրանք դուրս կմնան ժամանակակից գործընթացներից: Դրա համար պետք է փորձենք արմատապես վերարաժևորել կրթական համակարգը, որ կարողանանք մեր երկրում լուրջ խնդիրներ լուծել»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ օրենքի առջև հավասար են բոլոր համալսարանները` պետական և ոչ պետական, և բուհական համակարգի ձևաչափը հիմնախդրի մեջ է` մի դեպքում պետությունը հանդես է գալիս որպես հիմնադիր և այդ դեպքում նրանք շահույթ չեն հետապնդում, իսկ մասնավոր համալսարանների մեծ մասը ՍՊԸ-ներ են և շահույթի նպատակ ունեն:
Ըստ նախարարի` այն, որ այս ամեն մի տեղում է կենտրոնացված, հանգեցնում է անհավասարության:
«Պետք է կարողանանք հասնել նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում հանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել, հետո դիմի մեկ այլ հաստատություն` անվճարի համար իր փաստաթղթերը վերցնելու, և այս դեպքում մենք պետք է առաջնայնությունը տանք սոցիալապես անապահով խմբերին: Այս ամենից հետո միայն, ունենալով երկու փաստաթղթերը, դիմորդն ազատ կլինի դիմել որևէ բուհ, որը հետո կհայտարարի իր ընդունելության շեմը: Նման ձևաչափով կազմակերպելով ընդունելությունը` համակարգում երկու խնդիր կլուծվի` սոցիալական արդարության և պետական ու մասնավոր բուհերի միջև առկա` պետպատվերով տեղերի հետ կապված խոսակցությունների վերացման: Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել համալսարանական ինքնակառավարումը»,- նշել է նախարարը:
Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանն էլ հայտնել է, որ ապրիլյան ծանր զոհված զինծառայողների ընտանիքների անդամները բուհում անվճար սովորելու հնարավորություն ունեն, նրանց նաև հանրակացարանով կապահովվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան