Կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Այն պահից, երբ կառավարության նիստում մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց մենաշնորհների դեմ պայքարի մասին, մի տեսակ ծանր զգացողություն կար: Ինչ-որ բան հուշում էր, որ այս ամենը վատ ավարտ է ունենալու: Երեկ ակնհայտ դարձավ, որ այդ սպասումները իզուր չէին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե չի բացառվում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի:
…Այսպիսով, կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջոցով հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին: Կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց: Բայց սա՝ այն դեպքում, եթե կառավարությունը իրոք պատերազմ էր հայտարարել մոնոպոլիաներին:
«Մոնոպոլիստների դեմ պայքարի» այս ամբողջ պատմությանը շատ ավելի բնորոշ է թատերականացված բեմադրություն որակումը: Այս դեպքում ներկայացումը ավարտված է: Բուռն ծափահարություններ: Վարագույր»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան