Աշխարհում 45 մլն մարդ գտնվում է ստրկության մեջ
45 մլն մարդ ապրում է ստրկության մեջ: Նրանց մեծ մասն ապրում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ստրկության մեջ ապրող մարդկանց թվով առաջատար երկրներն են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Բանգլադեշն ու Ուզբեկստանը:
Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Walk Free Foundation հիմնադրամի զեկույցի տվյալները: Համաձայն դրանց, 2014-ի համեմատ ստրկության մեջ ապրող մարդկանց թիվն ավելացել է 28%-ով:
Հիմնադրամի տվյալներով, Հնդկաստանում ստրկության մեջ ապրում է 18.35 մլն մարդ, 3.39 մլն ցուցանիշով հաջորդ տեղում Չինաստանն է, 2.13 մլն-ով նրան հետևում է Պակիստանը, ապա Բանգլադեշը՝ (1,53 մլն), Ուզբեկստանը (1,23 մլն):
«Ստրկության միջազգային ինդեքս» զեկույցը կազմելիս հետազոտություն է իրականացվել 167 երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում