Դպրոցներում բիզնես են անում. «168 Ժամ»
Հայաստանում դպրոցը ոչ թե կրթական հաստատություն է, այլ բիզնեսի աղբյուր։ Չարչրկված դրամահավաքներն այդպես էլ ամբողջապես արմատախիլ չարվեցին, այլ գործընթացն անցավ ընդհատակ։ Դպրոցներում ոչ պակաս շահութաբեր բիզնես է համազգեստների գործը։ Շատ դպրոցներում երեխաներին պարտադրվում է կրել համազգեստ, որի համար ծնողներն ամեն տարի զգալի գումար են վճարում։ Այս մասին գրել է «168 Ժամ»-ը:
Թերթի խմբակցություն ահազանգ ստացվեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի մի խումբ ծնողների, որ հերթական անգամ իրենք ստիպված են լինելու 12-16 հազար դրամ վճարել աշակերտական համազգեստի դիմաց։ Աղջիկների համար կարվում է կիսաշրջազգեստ, փողկապ ու «ժիլետ», իսկ տղաների համար՝ տաբատ, փողկապ ու «ժիլետ»։ Սակայն ծնողները նշել են, որ հագուստը շատ անորակ կտորից է կարվում, շուտ մաշվում է, իսկ չափսերն էլ տարվա կեսին արդեն փոքր են լինում երեխաների համար։ Նաև հագուստը բարակ կտորից է, և ձմռան ցուրտ ամիսներին երեխաները, միևնույն է, ստիպված են լինում համազգեստը փոխարինել ջինսե տաբատներով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա