Ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում 23 բնակիչ է զոհվել
Ռուսական զինվորականների հասցրած ավիահարվածների հետևանքով ապստամբների տիրապետության տակ գտնվող սիրիական Իդլիբ քաղաքում առնվազն 23 մարդ է զոհվել: Այս մասին BBC-ի փոխանցմամբ հայտարարել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիտորինգի կենտրոնը:
Այս պնդումները դեռևս չեն հաստատվել որևէ այլ աղբյուրի կողմից:
Ըստ տեղեկությունների՝ սա փետրվարին հաստատված հրադադարի ռեժիմից ի վեր ամենաուժգին ռմբակոծությունն է եղել Սիրիայում: Մոնիտորինգ իրականացնող ակտիվիստերից մեկի հաղորդմամբ՝ արկերից մեկն ընկել է հիվանդանոցի վրա: Հավանական է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Իդլիբ քաղաքը համարվում է Սիրիական ապստամբների գլխավոր հենակետերից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է Իդլիբում խաղաղ բնակիչների սպանության մեջ
- Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խաթարում են խաղաղության հաստատման գործընթացը. ՆԱՏՕ
- Ռուսական ավիահարվածները թուրքական հումանիտար ավտոշարասյուն են ոչնչացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան