Օսկանյանի կուսակցության համագումարին քաղաքական ուժեր չեն հրավիրվելու. «Հրապարակ»
Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության համագումարը, որը տեղի կունենա հունիսի 17-ին, լրագրողների համար լինելու է բաց:
«Սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն հրավիրվի. համագումարը հիմնադիր է, առավելաբար քննարկվելու են կուսակցական, կառուցվածքային` ներքին խնդիրներ, ուստի անհրաժեշտ չհամարեցինք այլ ուժերին հրավերներ ուղարկել: Դահլիճն էլ, որում տեղի կունենա համագումարը, կարող է տեղավորել ընդամենը 300 մարդ»,- ասել է կուսակցության «Հրապարակ»-ի աղբյուրը:
Հարցին՝ քանի՞ անդամ ունի կուսակցությունն այս պահին, թերթի զրուցակիցն ասել է. «Ստույգ ասել հնարավոր չէ, գործընթացը դեռ ընթանում է, կառույցները ձևավորվում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա