Ջոն Մալկովիչը խաղալու է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության մեջ
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակությունում խաղալու է ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջոն Մալկովիչը: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ-ը:
«Մենք որոշել ենք շարունակել սիրո մասին կինոալմանախը: Ի տարբերություն առաջինի, այս անգամ ֆիլմի վրա աշխատում է հինգ ռեժիսոր, ովքեր պատմելու են հինգ տարբեր պատմություն»,- ասել է Աննա Մելիքյանը:
«Սիրո մասին #2» ֆիլմի ռեժիսորներն են նաև՝ Պավել Ռումիովը, Ռեզո Գիգինեիշվիլին, Նատալյա Մերկուլովան, Նիգինա Սայֆուլաևան:
Առաջին մասի էպիզոդիկ հերոսները նորից հայտնվելու են էկրանին, նրանց պատմությունները ընդլայնվելու են: Ֆիլմում նկարահանվելու են՝ Աննա Միխալկովա, Գոշա Կուցենկո, Պավել Կոլոկոլնիկով, Ֆյոդոր Բոնդարչուկ, Վիկտորյա Իսակովա, Դանիլա Կոզլովսկի, Ինգեբորգա Դապկունայտե, Ռավշանա Կուրկովա:
Ֆիլմի առաջին մասում սիրո մասին դասախոսությունը կարդում էր Ռենատա Լիտվինովան, իսկ այս դերի համար երկրորդ ֆիլմում հրավիրվել է Ջոն Մալկովիչը: Նա պատմելու է՝ «ինչպես պահպանել սերը ժամանակակից աշխարհում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան