Գերմանացի պրոֆեսորը համոզված է, որ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կընդունվի և Թուրքիան չի կարող ազդել դրա վրա
«Գերմանիայի հասարակությունն արդեն ընդունում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի: Կառավարությունը, լինելով Թուրքայի հետ հարաբերությունների մեջ, այսքան ժամանակ փորձել է զուսպ լինել: Գերմանիայի ԱԳՆ արդեն հորդորել է Թուրքիային չվիրավորել, ես ցավում եմ, որ նման հարցերում գործում են երկրի արտաքին շահերը»,-«Երկրի հարցը» հաղորդման տաղավարում անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ հարցին՝ ասել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը:
Լրագրողի հարցին՝ կարո՞ղ է թուրքական լոբբին խոչընդոտել բանաձևի ընդունմանը, պրոֆեսորը պատասխանել է. «Համոզված եմ, որ բանաձևը կընդունվի և Թուրքիան չի կարող ազդել դրա վրա»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմին՝ Լուխթերհանդթն ասել է. «Ադրբեջանի կողմից ձեռնարկված այս կայծակնային պատերազմը անօրինական էր, քանի որ ԼՂՀ դե ֆակտո գործող պետություն է, իսկ դե ֆակտո գոյություն ունեցող պետությունները իրավաբանորեն պաշտպանված են և այդ պատճառով էլ ԼՂՀ հայկական կողմն իրավունք ուներ, ըստ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածը վարել այս ինքնապաշտպանական պատերազմը: Սա Գերմանիային շատ մեծ պատասխանատվության առաջ է կանգնեցնում: Գերմանիան անելիք ունի, որ 94թ. հրադադարի պայմանագիրը պահպանվի: Չպետք է անընդհատ մարդիկ մահանան այն պատճառով, որ կան դիպուկահարներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան