Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում:
Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը մասնավորապես ասել է. «Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում և Թուրքիայում ապրող միլիոնավոր թուրքերն անհանգստությամբ են հետևում Գերմանիայի խորհրդարանում անհիմն ու անիրավ քաղաքական վճիռներ պարունակող նախաձեռնությանը: Մենք այս հարցում Գերմանիայի կառավարությունից ու խորհրդարանից ողջամիտ վերաբերմունք ենք ակնկալում»:
Նախատեսվում է, որ Գերմանիայի Բուդեսթագը հունիսի 2-ին կընդունի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային տեղահանությանն ու սպանությունների մասին բանաձև՝ երևույթը բնորոշելով որպես Ցեղասպանություն:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի փոխնախագահ. Բանաձևում անդրադարձ է կատարվում Գերմանիայի մեղսակցությանը Հայոց ցեղասպանության մեջ
- Բունդեսթագի օրակարգում ներառված բանաձևը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
- FT. Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը կատաղեցնելու է Էրդողանին
- Թուրքիան նախազգուշացրել է Բունդեսթագին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու հետ կապված
- Թոմաս Օպերման. Հունիսի 2-ին Բունդեսթագը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
- Գերմանացի պատգամավոր. Կարևոր է, որ Բունդեսթագը կիրառի «Ցեղասպանություն» տերմինը
- Ընթացիկ տարվա հունիսին Բունդեսթագը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Բունդեսթագի փոխնախագահ
- Բունդեսթագի փոխնախագահ. Հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան