Վլադիմիր Պուտին. Եվրասիական տնտեսական միությունում համագործակցությունից կախարդական միջոցներ չենք սպասում
Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները կախարդական միջոցներ չեն տալու ընթացիկ դժվարությունները հաղթահարելու համար, սակայն թույլ են տալիս հաղթահարել խնդրահարույց հարցերը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ Աստանայում Ղազախստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ղազախստանը մեր մտերիմ գործընկերն է և վստահելի դաշնակիցը, ստեղծվել են տնտեսական շատ լավ հարաբերություններ»,- նշել է Պուտինը և վստահություն հայտնել, որ Ղազախստանի տնտեսական զարգացման համակարգը, որը անցնող տարիների ընթացքում գրանցել է զարգացման բարձր տեմբ, հնարավորություն կտա հաղթահարել այսօրվա բոլոր դժվարությունները:
«Իհարկե, ինտեգրացիոն միավորումը, առաջին հերթին Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերություններից կախարդական միջոցներ չենք սպասում, սակայն անկասկած դա թույլ կտա հաղթահարել ընթացիկ դժվարությունները: Այդ հարցում ես կասկած չունեմ»,- հայտարարել է ՌԴ նախագահը: