Զինված ուժերի պաշտոնյաներ են ձերբակալվել. ՔԿ-ն հաստատում է
Հայաստանի քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատում է, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ Զինված ուժերի գեներալներ ու գնդապետ են ձերբակալվել:
ՔԿ լրատվական ծառայությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ ձերբակալվել են մասնավորապես, ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը և գնդապետներ Արմեն Մարգարյանն ու Մհեր Պապյանը:
Առայժմ պարզ չէ, թե ինչ քրեական գործի շրջանակներում են կատարվել ձերբակալությունները:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Մելս Չիլինգարյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան